Մերցը շնորհավորում է ՀՀ-ին Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության համար


Քաղաքականություն


Շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար: Դաշնային կառավարությունը այց հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ վարչապետ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մերցը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «վաշինգտոնյան պայմանավորվածություններին»․

«Դա մեծ գոծր է, ուրախ եմ Վաշինգտոնում օգոստոսին երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, զարգացման կարևոր ազդակ է Հարավային Կովկասի համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ առաջիկայում կլինի Հայաստանում՝ մասնակցելու Եվրոպական համայնքի գագաթնաժողովին:


Leave a Comment