Օգտատերերը կարծում են՝ Tesla-ի ռոբոտը կառավարվում է մարդու կողմից


Գիտություն


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Tesla-ի մարդանման ռոբոտ Optimus-ը ընկում է, համապատասխան հոլովակը քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում, հայտնում է Electrek–ը։


ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած Tesla-ի երեկույթից տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է ընկերության մարդանման ռոբոտը՝ բարմենի դերում։ Տեսանյութում ֆիքսվել է ռոբոտի ընկնելու պահը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը, այդ թվում՝ Reddit-ի օգտատերերը, նկատել են, որ ընկնելուց առաջ ռոբոտն իր մեխանիկական ձեռքերը վեր է բարձրացրել և մոտեցրել գլխին։


Լրագրողները պնդում են՝ Optimus-ը այնպիսի ժեստ է արել, որ կարծես փորձում էր գլխից ինչ-որ բան հեռացնել, չնայած դրա վրա ոչինչ չկար։ Նրանք ենթադրում են, որ մեքենան հեռակառավարվում էր մարդու կողմից, որը անհայտ պատճառներով հանել է իր VR ականջակալը։ «Այս շարժումը անմիջապես ճանաչելի կլինի յուրաքանչյուրի համար, ով օգտագործել է VR կամ դիտարկել է օպերատորներին աշխատանքի ժամանակ», – եզրակացրել են փորձագետները։


«Ամենամարդկային արձագանքը, որ ես երբևէ տեսել եմ», – մեկնաբանել է Reddit-ի օգտատեր casino_r0yale-ը ռոբոտի ընկնելու մասին։ «Կարծես թե օպերատորը հանել է իր VR ականջակալը», – նշել է մեկ այլ օգտատեր։ 



Leave a Comment