Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պնդումը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը, իրականությանը չի համապատասխանում։
«Պուտինը չի ցանկանում վերականգնել ԽՍՀՄ-ը։ Դա անհնար է. նա ինքն է դա ասել», – ընդգծել է Պեսկովը լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Խորհրդային Միության վերականգնման մասին խոսակցությունները անհարգալից կլինեն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) նկատմամբ։
Ավելին, Կրեմլի մամուլի քարտուղարը «լիակատար անհեթեթություն» է անվանել այն պնդումները, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է հարձակում գործել ՆԱՏՕ-ի վրա և կոչ է արել բոլորին լսել միայն նախագահ Պուտինին։