
Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև երկկողմ ռազմական համագործակցության 2025 թվականի պլանի, Բաքվում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում թուրքական պատվիրակության հետ՝ համագործակցության ներկա և ապագա ոլորտները քննարկելու համար, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմաօդային ուժերում համագործակցության հետագա զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, փորձի փոխանակման և տեխնիկական ու գործառնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հյուրերը ստացել են տեղեկատվություն ժամանակակից ադրբեջանական բանակի զարգացման, ընթացիկ բարեփոխումների և ռազմաօդային ուժերի գործունեության վերաբերյալ։