Ի դեպ, այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Համաձայն Թրանսփրանսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ, շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։
Մինչդեռ, տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ այլ բաներ էր ասում:
Հիմա հարց է առաջանում, եթե 2018-ին, 2019-ին համակարգային կոռուպցիան արդեն արմատախիլ արված էր, կոռուպցիա չկար, հովանավորչություն չկար, ապա ինչո՞ւ 2025-ին միջազգային կազմակերպությունների տվյալներով այդ խնդիրները մնում առաջնային մեր երկրում։
Վերջին տարիներին մշտապես տեղեկանում ենք կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի մասին՝ պետական գնումների, կադրային քաղաքականության, կաշառքով հարց լուծելու, տանիք հանդիսանալու և այլ օրինակներով։ Կառավարությունը, ինչպես գնահատումէ ժողովուրդը, թաղված է կոռուպցիայի մեջ։