Ադրբեջանի ԱԳՆ․ ԵՄ–Հայաստան փաստաթուղթը հակասում է խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԵՄ–Հայաստան նոր ստորագրված փաստաթղթում ներառված մի շարք ձևակերպումներ «անթույլատրելի» են և «բացասաբար են ազդում Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների հեռանկարի վրա»։

Նախարարության խոսքով՝ փաստաթուղթը, որը սահմանում է ԵՄ–Հայաստան համագործակցության առաջիկա յոթ տարվա առաջնահերթությունները, անդրադառնում է հարցերի, որոնք կապված են Ադրբեջանի հետ, և դա «վնասում է տարածաշրջանային գործընթացներին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Վաշինգտոնում նախկինում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում այդ խնդիրները համարվել են լուծված, և դրանց նորից հիշատակումը «ուղիղ հակասում է խաղաղության գործընթացին»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ փաստաթղթում այդ ձևակերպումները «լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի հայտարարած մտադրությունների անկեղծության վերաբերյալ»։

Leave a Comment