Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու դրանց ամրապնդման հեռանկարները

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ․ գրառմամբ հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակը։ «Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,- ասված է գրառման մեջ։

Leave a Comment