Սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով. Արսեն Թորոսյան


Հայաստան


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե իբր կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Նախարարն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝ հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:

Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,-շեշտել է նախարարը։

 



Leave a Comment