Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարություն է արել, ըստ որի՝ քաղաքում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի հիմնական պատճառը եղել են կոռուպցիոն դրսևորումները, մասնավորապես՝ շինանյութերի նախատեսվածից պակաս օգտագործումը, ինչը հանգեցրել է շենքերի փլուզմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Գևորգ Պապոյան, Ձեր կողմից արված այդ հայտարարությունը, ցավոք, արտահայտում է նաև ներկա իրականությունը։ Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը, թե ինչ մեթոդներով են այսօր կառուցվում նորակառույց բազմաբնակարան շենքերը։
Ձեր հայտարարությունը ստեղծում է այն տպավորությունը, որ նմանօրինակ կոռուպցիոն պրակտիկաներ այլևս առկա չեն, մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում»։