https://arm.sputniknews.ru/20251209/turqakan-hvosq-gazatari-operatvory-glkhavvor-grasenjaky-niderlandneric-hungaria-kteghapvokhi-96695523.html
«Թուրքական հոսք» գազատարի օպերատորը գլխավոր գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա կտեղափոխի
«Թուրքական հոսք» գազատարի օպերատորը գլխավոր գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա կտեղափոխի
Sputnik Արմենիա
Հունգարիայի վարչապետը նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերել Էրդողանի հետ՝ ռուսական գազի տարանցումը Հունգարիա Թուրքիայով կազմակերպելու վերաբերյալ։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T15:23+0400
2025-12-09T15:23+0400
2025-12-09T15:30+0400
թուրքական
գազատար
նիդեռլանդներ
ռուսաստան
հունգարիա
թուրքիա
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/73/21327317_0:71:1350:830_1920x0_80_0_0_43d28cf25296407b0de9be7b2fd88821.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transpor (SST, Նիդեռլանդներ) ընկերությունը սկսել է իր գլխամասային գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա տեղափոխելու գործընթացը։ Այս մասին Facebook*-ում հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։Նախօրեին Նիդեռլանդների դատարանը ուկրաինական էներգետիկ ընկերության (կապված է ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի հետ) պահանջով, կալանք է սահմանել «Գազպրոմի» կողմից վերահսկվող «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transport BV ակտիվների նկատմամբ։Սիյարտոյի խոսքով՝ օպերատորի գործունեությունը որևէ պատժամիջոցների տակ չի ընկնում, քանի որ Հունգարիան հնարավորություն ունի գազի համար վճարելու մի եղանակով, որոնց վրա պատժամիջոցները չեն ազդի։«Թուրքական հոսքը» Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա արտահանման գազատար է։Դրա նախագծային հզորությունը տարեկան 31.5 մլրդ խորանարդ մետր է։ Այն նախատեսված է Թուրքիայի տարածքով Թուրքիա և Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազ մատակարարելու համար։Խողովակաշարը բաղկացած է երկու գծից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարեկան մինչև 15.75 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխել։*Պատկանում է Meta–ին, որը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ–ում։
նիդեռլանդներ
հունգարիա
թուրքիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/73/21327317_75:0:1275:900_1920x0_80_0_0_3395c858f519e0e5080a75cbcdfaf7cd.jpg
թուրքական, գազատար, նիդեռլանդներ, ռուսաստան, հունգարիա, թուրքիա, պատժամիջոցներ
թուրքական, գազատար, նիդեռլանդներ, ռուսաստան, հունգարիա, թուրքիա, պատժամիջոցներ
Հունգարիայի վարչապետը նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերել Էրդողանի հետ՝ ռուսական գազի տարանցումը Հունգարիա Թուրքիայով կազմակերպելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transpor (SST, Նիդեռլանդներ) ընկերությունը սկսել է իր գլխամասային գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա տեղափոխելու գործընթացը։ Այս մասին Facebook*-ում հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Նախօրեին Նիդեռլանդների դատարանը ուկրաինական էներգետիկ ընկերության (կապված է ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի հետ) պահանջով, կալանք է սահմանել «Գազպրոմի» կողմից վերահսկվող «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transport BV ակտիվների նկատմամբ։
«Երեկ ոմանք փորձեցին սարսափելի պատմություններ տարածել «Թուրքական հոսք» գազատարը շահագործող ընկերության մասին։ Իսկ հիմա լավ նորություն. ընկերության տեղափոխումը սկսվել է», – գրել է նախարարը։
Սիյարտոյի խոսքով՝ օպերատորի գործունեությունը որևէ պատժամիջոցների տակ չի ընկնում, քանի որ Հունգարիան հնարավորություն ունի գազի համար վճարելու մի եղանակով, որոնց վրա պատժամիջոցները չեն ազդի։
«Թուրքական հոսքը» Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա արտահանման գազատար է։
Դրա նախագծային հզորությունը տարեկան 31.5 մլրդ խորանարդ մետր է։ Այն նախատեսված է Թուրքիայի տարածքով Թուրքիա և Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազ մատակարարելու համար։
Խողովակաշարը բաղկացած է երկու գծից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարեկան մինչև 15.75 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխել։
*Պատկանում է Meta–ին, որը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ–ում։