«Թուրքական հոսք» գազատարի օպերատորը գլխավոր գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա կտեղափոխի

https://arm.sputniknews.ru/20251209/turqakan-hvosq-gazatari-operatvory-glkhavvor-grasenjaky-niderlandneric-hungaria-kteghapvokhi-96695523.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2132/73/21327317_75:0:1275:900_1920x0_80_0_0_3395c858f519e0e5080a75cbcdfaf7cd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքական, գազատար, նիդեռլանդներ, ռուսաստան, հունգարիա, թուրքիա, պատժամիջոցներ

թուրքական, գազատար, նիդեռլանդներ, ռուսաստան, հունգարիա, թուրքիա, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Հունգարիայի վարչապետը նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերել Էրդողանի հետ՝ ռուսական գազի տարանցումը Հունգարիա Թուրքիայով կազմակերպելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transpor (SST, Նիդեռլանդներ) ընկերությունը սկսել է իր գլխամասային գրասենյակը Նիդեռլանդներից Հունգարիա տեղափոխելու գործընթացը։ Այս մասին Facebook*-ում հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Նախօրեին Նիդեռլանդների դատարանը ուկրաինական էներգետիկ ընկերության (կապված է ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի հետ) պահանջով, կալանք է սահմանել «Գազպրոմի» կողմից վերահսկվող «Թուրքական հոսք» գազատարի օպերատոր South Stream Transport BV ակտիվների նկատմամբ։

«Երեկ ոմանք փորձեցին սարսափելի պատմություններ տարածել «Թուրքական հոսք» գազատարը շահագործող ընկերության մասին։ Իսկ հիմա լավ նորություն. ընկերության տեղափոխումը սկսվել է», – գրել է նախարարը։

Սիյարտոյի խոսքով՝ օպերատորի գործունեությունը որևէ պատժամիջոցների տակ չի ընկնում, քանի որ Հունգարիան հնարավորություն ունի գազի համար վճարելու մի եղանակով, որոնց վրա պատժամիջոցները չեն ազդի։

«Թուրքական հոսքը» Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա արտահանման գազատար է։

Դրա նախագծային հզորությունը տարեկան 31.5 մլրդ խորանարդ մետր է։ Այն նախատեսված է Թուրքիայի տարածքով Թուրքիա և Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազ մատակարարելու համար։

Խողովակաշարը բաղկացած է երկու գծից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարեկան մինչև 15.75 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխել։

*Պատկանում է Meta–ին, որը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ–ում։

Leave a Comment