9 դեկտեմբերի 2025 – 15:36 AMT
PanARMENIAN.Net – 2004 թվականին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Բուդապեշտում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում գնդապետի կոչում են տվել, գրում է «Խրոնիկի Կավկազա»-n ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։
Ադրբեջանական լրատվամիջոցների ռուսալեզու սեգմենտում լուրը բացակայում է, այն հրապարակվել է բացառապես ադրբեջանալեզու կայքերում և սոցհարթակներում։
Սաֆարովը հարձակվել էր Մարգարյանի վրա նրա քնած ժամանակ՝ կացինի բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի: Սակայն, մի քանի տարի անց՝ 2012–ին, Հունգարիան արտահանձնեց նրան Ադրբեջանին, որից հետո ՀՀ–ն խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Մարդասպան Սաֆարովին հերոսացրին Ադրբեջանում, կոչումը բարձրաձրեցին, բնակարան և նպաստ հատկացրեցին: Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան այդ օրերին ասել էր․ «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանցի երիտասարդների համար»։
2022–ի դեկտեմբերին Հայաստանն ու Հունգարիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները: