Երվանդ Երզնկյանի «Sincèrement» երգը՝ երգիչ Արման Վարդանյանի կատարմամբ. «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում հայ-ֆրանսիական բարեկամության բազմաթիվ դրսևորումներից մեկն է, որի անբաժան մասն է նաև երաժշտությունը։ Հենց այդ օրերի շրջանակներում մաեստրո Երվանդ Երզնկյանը գրեց «Sincèrement»՝ «Անկեղծորեն» երգը, որը ձայնագրվեց Հանրային ռադիոյի ստուդիայում` երգիչ Արման Վարդանյանի կատարմամբ։ ​Վերջինս, այս թողարկման ընթացքում ներկայացնում է երգի և Երվանդ Երզնկյանի հետ աշխատանքի մանրամասները:

Leave a Comment