
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում հայ-ֆրանսիական բարեկամության բազմաթիվ դրսևորումներից մեկն է, որի անբաժան մասն է նաև երաժշտությունը։ Հենց այդ օրերի շրջանակներում մաեստրո Երվանդ Երզնկյանը գրեց «Sincèrement»՝ «Անկեղծորեն» երգը, որը ձայնագրվեց Հանրային ռադիոյի ստուդիայում` երգիչ Արման Վարդանյանի կատարմամբ։ Վերջինս, այս թողարկման ընթացքում ներկայացնում է երգի և Երվանդ Երզնկյանի հետ աշխատանքի մանրամասները: