Ռանոսը 2 ամսվա ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Մայնցին»:

Հյուրերի կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նախորդ անգամ Բունդեսլիգայի հանդիպման մասնակցել էր հոկտեմբերի 5-ին:

«Բորուսիան» 16 միավորով բարձրացել է 9-րդ տեղ, «Մայնցը» 6 միավորով վերջին` 18-րդ տեղում է:

Leave a Comment