Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment