Aurora News | Սպասվում են տեղումներ․ եղանակը՝ դեկտեմբերի 9-ին և առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 9-13-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-10-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 9–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4…+6 աստիճան։

Leave a Comment