Aurora News | ԵՄ-ն ազատել է հինգ անդամ պետությունների միգրանտներ ընդունելու պարտավորությունից

Եվրամիությունը ժամանակավորապես ազատել է հինգ անդամ պետությունների միգրանտներ ընդունելու պարտավորությունից: Լեհաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Չեխիան և Էստոնիան ազատված են այսպես կոչված համերաշխության ֆոնդից: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վրդովմունք է հայտնել, որ իր երկիրը չի ընդգրկվել և հայտարարեցլ է «ապստամբության սկիզբ»:

Հինգ անդամ պետությունների համերաշխության ֆոնդից ազատելու որոշումը հաստատվել է ԵՄ ներքին գործերի նախարարների կողմից, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է Լեհական ռադիոն:

Ի՞նչ է «համերաշխության ֆոնդը»:

2024 թվականին Եվրամիությունն ընդունել է Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագիրը: Դրա հիմնական տարրը համերաշխության համակարգն է, որը նախատեսում է միգրացիոն ճնշման վերաբաշխում ԵՄ պետությունների միջև:

Այս փաստաթղթի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունները պետք է կամ ընդունեն փախստականներ միգրացիոն ճնշման տակ գտնվող երկրներից, կամ վճարեն 20,000 եվրո յուրաքանչյուր չընդունվող անձի համար: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2026 թվականի կեսերին:

Լեհաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Չեխիան և Էստոնիան ներկայացրել են համերաշխության ֆոնդից ժամանակավորապես ազատման խնդրանքներ՝ տարբեր պատճառներով:

Leave a Comment