Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։
Վուլվերհեմփթոնում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցեցին Բրայան Մբեմոն և Մեյսոն Մաունթը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ժան Բելեգարդը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը», վաստակելով 25 միավոր, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը (20-րդ տեղ)․ թիմն առաջնության 15 խաղում դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել։
Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 15-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բորնմութին», իսկ «Վուլվերհեմփթոնը» դեկտեմբերի 13-ին կհյուրընկալվի «Արսենալին»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին