Կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան․ Ավինյանը՝ վթարային շենքերի խնդրի մասին


Այս ընթացքում ամենաբարդ նախագծերը, դրանք վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Մենք իրականացրել ենք նմանատիպ ծրագիր Արցախի նրբանցքում, որտեղ կարողացել ենք բնակիչներին տալ մոտ 60 բնակարան։


Այս պահին ընթանում են Արզումանյան 10 և 17 շենքերի խնդիրների լուծումը, ինչպես նաև Վարդաշենում գտնվող շատ ծանր վիճակում գտնվող երկու շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերը»,-նշել է Ավինյանը։


 


Leave a Comment