Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA լիգա

Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նոր պայմանագիր է ստորագրել ACA լիգայի հետ, հայտարարել է կազմակերպության ղեկավար Մագոմեդ Բիբուլատովը:

34-ամյա Վարդանյանը 2015-2023 թվականներին հանդես էր եկել այս լիգայում: 2023 թվականին հայ մարտիկը թեթև քաշային կարգում նվաճել էր Գրան պրի: Վարդանյանը ճանաչվել էր ACA լիգայի` 2023 թվականի լավագույն մարտիկ:

Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում Վարդանյանը բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով կմրցի Յուսուֆ Ռաիսովի դեմ:

Leave a Comment