Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը էլեկտրոնային, առցանց եղանակով

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը էլեկտրոնային, առցանց եղանակով՝ այցելելով hartak.am կայք, ինչը կարող եք անել QR կոդի օգնությամբ։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ, ընտրեք՝ քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցում, դիմել առցանց։ Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը։ Հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին։

Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման։ Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում։ Գրանցումն ավարտվելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,-նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment