ԱՄՆ-ում ընթացող թենիսի A Racquet at The Rock ցուցադրական մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն առաջին մրցախաղում պարտություն է կրել։
Իսպանացին 3-6, 6-3, 7-10 հաշվով պարտվել է Ֆրենսիս Տիաֆոյին (30-րդ ռակետ)։ Ամերիկացի թենիսիստն օրեր առաջ հաղթել էր նաև աշխարհի 6-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)` 4-6, 6-4, 10-8։
Ալկարասը դեկտեմբերի 9-ին կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի հետ (Բրազիլիա, 24-րդ ռակետ)։