ՆԳՆ ոստիկանությունը շարունակաբար զարգացնում է իր կարողություններն ու քաղաքացիների սպասարկման մեխանիզմները՝ միաժամանակ ընդլայնելով մասնագիտական անձնակազմը։
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն Օպերատիվ կառավարման կենտրոնի Զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։
Ծրագրային ժամանակակից լուծումներով և նորագույն տեխնիկական համակարգերով համալրված Կենտրոն աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ապահովագրական ընկերությունում (բյուրո) աշխատանքային փորձ ունեցող, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ:
Զանգերի կենտրոնի աշխատակիցների գործառույթների մեջ մտնում են․
* ՃՏՊ-ների սպասարկում և ահազանգերը ԱՊՊԱ գործակալություններին փոխանցում,
* ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում,
* քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում,
* արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցում,
* ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրում և այլն։
Աշխատանքն իրականացվում է 24-ժամյա հերթափոխով՝
Աշխատանքային փորձը պարտադիր է:
Մանրամասների համար զանգահարել՝ +37411584971 հեռախոսահամարով։