Վրաստանի էկոնոմիկայի և
կայուն զարգացման նախարարությունը արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում
տարածված տեղեկություններին առ այն, որ Վրաստանի մաքսային արգելքները, իբր,
խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարման
համար։
Գերատեսչության
հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի
կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է դիմում՝ Վրաստանի տարածքով
Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ վրացական երկաթուղիներին անմիջապես
հանձնարարվել է իրականացնել նշված բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը՝ լիովին
անվճար։ Այս որոշման մասին ծանուցվել են պաշտոնական կողմերը։
«Վրաստանը
եղել և մնում է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը։ Մենք
միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից»,- պարզաբանել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն
զարգացման նախարարությունը։