Skip to content
Եվրոպական Միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտներում օրենսդրության լավարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Աշխատաժողովի շրջանակներում հակակոռուպցիոն քաղաքացիական մասնագիտացմաբ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների մասնակցությամբ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները:
Արդարադատության նախարարության կողմից մասնագիտական քննարկման է ներկայացվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների շրջանակը: