Կամբոջայի հետ այլևս բանակցություններ չեն լինի․ Թաիլանդի վարչապետ

Կամբոջայի հետ սահմանին լարվածության սրման ֆոնին Թաիլանդի վարչապետ և ներքին գործերի նախարար Անութին Չարնվիրակունը հայտարարել է, որ Կամբոջայի հետ այլևս բանակցություններ չեն լինի։

«Եթե ինչ-որ մեկը նման ձևով մեր դեմ է գործում, մենք հստակ ցույց կտանք մեր վճռականությունը, կպատասխանենք՝ հստակեցնելու համար, որ նրանք չպետք է խախտեն Թաիլանդի ինքնիշխանությունը։ Հետևաբար, այլևս բանակցություններ չեն լինի։ Եթե նրանք ցանկանում են դադարեցնել մարտերը, ստիպված կլինեն հետևել Թաիլանդի որոշմանը», – ասել է Անութին Չարնվիրակունը։

Leave a Comment