Լուվրի թանգարանում հեղեղի պատճառով հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել

Քաղաքականություն

08.12.2025 | 13:20

Լուվրում հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել ջրհեղեղի հետևանքով խողովակի պայթյունի պատճառով։ Անցյալ շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ջրհեղեղը վնասել է թանգարանի եգիպտական ​​հնությունների գրադարաններից մեկում պահվող առնվազն 300-400 արվեստի գործ, ֆրանսիական BFM TV հեռուստաալիքին հայտնել է գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրենսիս Ստեյնբոքը, փոխանցում է NBCNews-ը։

Նա ասել է, որ ջրհեղեղի հետևանքով խողովակ է պայթել։ Ներկայում վնասված աշխատանքների ամբողջական հաշվառում է կատարվում։

Սթեյնբոքը նշել է, որ վնասված նմուշների մեջ գրքեր կան, որոշները՝ մի քանի հարյուր տարեկան։ Որոշ աշխատանքներ էլ վիզուալ պարբերականներ և հնագիտական ​​ամսագրեր են, որոնք օգտագործում են եգիպտագետները, Լուվրի աշխատակիցները և հետազոտողները։

Սա աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանին հասցված վերջին հարվածն է, որը մոտ երկու ամիս առաջ գողերի թիրախում էր հայտնվել։ Հոկտեմբերի 19-ին չորս հանցագործներ ութ րոպեից էլ պակաս ժամանակահատվածում ներխուժել էին Լուվր և գողացել ութ զարդեր՝ ընդհանուր շուրջ 88 միլիոն եվրո (102 միլիոն դոլար) արժողությամբ։

Փարիզի դատախազի խոսքով՝ գողացված զարդերը գտնելու ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ձերբակալվել է չորս տղամարդ, որոնք, ենթադրաբար, եղել են կողոպուտի խմբի անդամներ։ Բոլորին նախնական մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբավորման կողմից կողոպուտի և հանցավոր դավադրության համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment