Պեկինը մեկնաբանում է Պուտինի այցը Հնդկաստան՝ ընդգծելով երեք տերությունների դերը համաշխարհային անվտանգության մեջ


Քաղաքականություն


Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն գլոբալ անվտանգության համար։ ՄԻԴ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցին Հնդկաստան, ընդգծել է, որ երեք պետությունների համագործակցությունը նպաստում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությանը և կայունությանը։

Ցզյակուն խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը մեծ տնտեսական խաղացողներ են և առանցքային դեր ունեն Գլոբալ Հարավում։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել և վերականգնել երկխոսությունը Նյու Դելիի հետ՝ ներառյալ հարաբերությունների նորմալացման ձևաչափերը։

Spiegel-ի տվյալներով՝ եվրոպացի դիվանագետների փորձերը քննադատել կամ ազդել Հնդկաստանի ներքին գործընթացների վրա՝ կապված Պուտինի վերջին այցի հետ, առաջացրել են դժգոհություն և վիրավորանք Նյու Դելիում։



Leave a Comment