Գյումրիում հաջակցություն Վարդան Ղուկասյանի ակցիայի գործով օրերս ձերբակալված անձանցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ տնային կալանքի տակ է


Հասարակություն


Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին՝ հենց քաղաքապետարանից, որտեղ ժամեր շարունակ  քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավիճակը Գյումրիում  խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։ Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել՝ Ղուկասյանի աջակիցների շրջանում և շտապել քրեական վարույթ  նախաձեռնել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և անկարգությունների հատկանիշներով։Իրավապահների աչքից, սակայն, վրիպել է՝ ոստիկանության խուլիգանական վարքագիծը։


Մասնավորապես, դիմակավորված ոստիկանները ոչ միայն բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, այլև՝ վնասել քաղաքապետարանի գույքը, կոտրել դուռը, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քրեական վարույթի շրջանակներում 41 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, 15 անձ կալանավորվել էր, այդ թվում՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։



Leave a Comment