ԱՄՆ-ն, Թեհրանի հետ համաձայնացնելով, երկրից իրանցի քաղաքացիների է արտաքսում

8 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ-ն, Թեհրանի հետ համաձայնացնելով, երկրից արտաքսել է ևս մոտ 50 իրանցի քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաների։

Իրանի քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Արիզոնայի օդանավակայանից և կանգառներ կկատարի Եգիպտոսում և Քուվեյթում։ Այս չվերթը, նշում է թերթը, այս տարվա երկրորդ նմանատիպ չվերթն է. առաջինը՝ մոտ 100 իրանցի տեղափոխող, ԱՄՆ-ից մեկնել էր սեպտեմբերին։

NYT-ը նաև պնդում է, որ Իրանի քաղաքացիներից բացի, ինքնաթիռում կան նաև Ռուսաստանի և արաբական երկրների քաղաքացիներ. նրանց կիջեցնեն Կահիրեի օդանավակայանում։

Ըստ թերթի՝ մոտ 2000 իրանցի քաղաքացի սպասում է ԱՄՆ-ից արտաքսմանը։

Leave a Comment