Թաիլանդական ուժերը հրետակոծում են Կամբոջայի Օդդար Մինչեյ և Պրեահ Վիհեր նահանգների բնակելի թաղամասերը։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ ավելի քան 1150 ընտանիք արդեն տարհանվել է։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանային գոտիներում մարտական գործողությունները սրվեցին անցյալ շաբաթավերջին և շարունակվեցին երկուշաբթի օրը։ Երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել հրադադարի խախտման վերաբերյալ, իսկ Թաիլանդը օդային հարված է հասցրել Կամբոջայի ռազմական օբյեկտներին։