ՆԳՆ․ Ինչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք տրանսպորտում

ՆԳՆ․ Ինչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք տրանսպորտում

8 դեկտեմբերի 2025 – 12:05 AMT

PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է իրազեկող տեսահոլովակ, որում ներկայացվում է վարքագծի կանոնների ամբողջական ցանկ՝ երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտում գտնվելու պարագայում։

ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ցնցումների պահին կարող է թվալ, թե վնասվել է փոխադրամիջոցի անիվը կամ մեքենայի ղեկավորումը խափանվել է։

«Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն,

հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց, անվտանգ տարածք,

եթե կան տուժածներ՝ հնարավության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։

Հիշե՛ք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։

Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը՝ ձեր հետագա գործողությունները կատարելու համար։

Հարգելի՛ վարորդներ,

Ագելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզագազալցակայանների մոտ,

տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա․ նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում,

եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում՝ պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը՝ հնարավորինս անվտանգ տարածք,

իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին,

Ցնցումների դադարից հետո չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment