
300-ից 400 գրքեր են վնասվել Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների բաժնում՝ ջրի արտահոսքի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին։
«Սրանք այն աշխատություններն են, որոնցից օգտվում էին եգիպտագետները, բայց դրանք արժեքավոր գրքեր չեն»,- ասել է թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը:
Սթեյնբոքը հավելել է, որ ջրամատակարարման համակարգի վատ վիճակի մասին տարիներ շարունակ հայտնի է։ Նրա խոսքով՝ վերանորոգումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերին։