
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել ԱՄՆ-ի հեղինակած խաղաղության ծրագիրը, որն ուղղված է ուկրաինական հակամարտության վերջ դնելուն։ Նա նշել է, որ Զելենսկին ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի նախագծին դեռևս չի ծանոթացել։ Այս մասին նա հայտարարել է Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխությունից առաջ։
«Պետք է ասեմ, որ որոշ չափով հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի ընթերցել առաջարկը»,- նշել է նա։ «Ռուսաստանը, կարծում եմ, առաջարկից գոհ է։ Բայց վստահ չեմ, որ դրանից գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա մարդիկ հավանում են այն։ Բայց նա նա պատրաստ չէ»,- ասել է Թրամփը լրագրողներին։