«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ

«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել ԱՄՆ-ի հեղինակած խաղաղության ծրագիրը, որն ուղղված է ուկրաինական հակամարտության վերջ դնելուն։ Նա նշել է, որ Զելենսկին ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի նախագծին դեռևս չի ծանոթացել։ Այս մասին նա հայտարարել է Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխությունից առաջ։

«Պետք է ասեմ, որ որոշ չափով հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի ընթերցել առաջարկը»,- նշել է նա։ «Ռուսաստանը, կարծում եմ, առաջարկից գոհ է։ Բայց վստահ չեմ, որ դրանից գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա մարդիկ հավանում են այն։ Բայց նա նա պատրաստ չէ»,- ասել է Թրամփը լրագրողներին։

«Զելենսկին պատրաստ չէ հաստատել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ

Leave a Comment