Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են Կամբոջայի զինված ուժերի դիրքերին

Կամբոջան հրթիռակոծել է Թաիլանդի տարածքը, հայտնել են Թաիլանդի բանակի երկրորդ ռազմական շրջանի ցամաքային զորքերը։

«Կամբոջայի զինված ուժերը BM-21 հրթիռներով հարվածել են Բուրիրամ նահանգի քաղաքացիական տարածքներին։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», — ասվում է հայտարարության մեջ։

Թաիլանդի թագավորական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Թաիլանդ-Կամբոջա սահմանին բախումների ժամանակ զոհվել է մեկ թաիլանդցի զինվոր, վիրավորվել են չորսը։ Հայտարարության համաձայն՝ կամբոջական ուժերը կրակ են բացել թաիլանդական դիրքերի վրա տեղական ժամանակով ժամը 5:00-ին։

Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։ Հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախում են եղել ռազմական ենթակառուցվածքները, զենքի պահեստները, հրամանատարական կետերը և լոգիստիկ ուղիները։

Leave a Comment