Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի (ֆոտոշարք) — Հայաստանի Հանրային Ռադիո

37 տարի առաջ հենց այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Leave a Comment