«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր դեկտեմբերի 7-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Շարժման անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա այցելել են  Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, շփվել գյումրեցիների և քաղաքի հյուրերի հետ:

Այցի ավարտին շարժման անդամները այցելել են նաև շարժման Գյումրու գրասենյակ, գրասենյակի պատասխանատուների և համախոհների հետ քննարկել շարժման առաջիկա ծրագրերը:

Leave a Comment