
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իսրայել կատարած իր առաջին այցի ընթացքում, հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա լարվածությունը և երկկողմ հարաբերությունների վիճակը։
Մերցը վերահաստատել է Գերմանիայի շարունակական աջակցությունն Իսրայելին։ Նա ընդգծել է, որ աջակցությունն Իսրայելին շարունակում է մնալ «ԳԴՀ քաղաքականության անսասան հիմնարար հենասյունը»։
Մերցը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ մտադիր է պաշտպանել Մերձավոր Արևելքի կարգավորման գաղափարը, որը հիմնված կլինի երկու անկախ պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ համակեցության վրա։ DW-ի փոխանցմամբ, նա նաև մտադիր է կոչ անել Իսրայելին բարելավել Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը։