Մադրիդի «Ռեալի» բրազիլացի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի մասին։ Բրազիլացին նշել է, որ Յամալն անպայման խնդիրներ կառաջացներ իր համար, եթե նրանք նույն ժամանակաշրջանում խաղային։ Մարսելոն գովաբանել է երիտասարդ իսպանացուն՝ ընդգծելով նրա բացառիկ արագությունը։
«Նա ֆանտաստիկ խաղացող է, անշուշտ ես խնդիրներ կունենայի նրա դեմ։ Ես չեմ կարող մտածել որևէ թևային հարձակվողի մասին, որը կարող է համեմատվել նրա հետ։ Լամինը շատ արագ է։ Կարծում եմ՝ նա կարող էր ինձ շրջանցել», — բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Transfermarkt-ը 18-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։