Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ական վերնախավը` Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում երկար ժամանակ սպասեց պատարագիչին…

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տևական ժամանակ է՝ ՔՊ-ական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սպասում էր պատարագիչին։ Եկեղեցին լեցուն է մարդկանցով, սակայն նրանք հիմնականում պետական կառույցների աշխատակիցներ են, տարբեր տեղանքներից Գյումրի եկած ՔՊ-ականներ։

Ի զարմանս բոլորի` ներս մտավ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա են նաև Փաշինյանի կողմնակից այլ եպիսկոպոսները՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Պատարագիչը Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քհն. Մուշադյանն է։

Leave a Comment