Հոգեկան առողջության խնդիրների դեպքում ինչպե՞ս է իրականացվում անձի կլինիկա տեղափոխումն ու հոսպիտալացումը

Հոգեկան առողջության խնդիրների դեպքում ինչպե՞ս է իրականացվում անձի կլինիկա տեղափոխումն ու հոսպիտալացումը, արդյո՞ք կարող է անձի փոխարեն այլ մեկը որոշի, որ ինքը պետք է հոսպիտալացվի։ Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի 5-րդ բաժանմունքի վարիչ Բագրատ Բերբերյանն ասում է, որ «Տեղափոխումը միանշանակ միշտ լինում է ըստ ցուցումների, իսկ կանչ տալու իրավունք ունեն։Իհարկե քաղաքացին կարող է դիմել ոստիկանության, որ ինչոր մի այլ քաղաքացի խանգարում է միջավայրի անդորը»։ 

Բայց միայն ահազանգով հոսպիտալացում տեղի չի ունենում։ Ոստիկանության կանչով եկած շտապօգնության հոգեբուժական բրիգադը կարող է միայն որոշում կայացնել, արդյո՞ք կա անձին հոսպիտալացնելու անհրաժեշտություն։ Միայն այն դեպքում է մարդը հոսպիտալացվում իր կամքին հակառակ, եթե մասնագետները տեսնում են վտանգ նրա կամ նրա շրջապատի համար։

«Հիմք է ընդունվում վտանգավորության աստիճանը, պացիենտը արդյո՞ք իր հոգեկան վիճակով իր կամ շրջապատի համար վտանգ է ներկայացնում, եթե վտանգ է ներկայացնում, միանշանակ հոսպիտալացվում է, որպեսզի կանխարգելվի վտանգը»։

Ինչպե՞ս են հոսպիտալացվում դեռահասները և երեխաները։

Երեխաների և դեռահասների դեպքում հոսպիտալացման համար պարտադիր է ծնողի կամ խնամակալի համաձայնությունը։ Ինչպես նշում է ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Սոֆի Գարաջյանը․ «Հոգեկան առողջության խնդիրը նույնքան սովորական է, ինչքան որ ֆիզիկական առողջության խնդիրը, և ես շատ հաճախ երեխաների, ծնողներին ասում եմ, եթե երեխան գիպսով քայլում է, բոլորը գիտեն, որ ձեռքը կոտրված է, հիվանդանոցում պառկելը ուղղակի ցույց է տալիս, որ երեխան ունի հոգեկան առողջության խնդիր, որը հսկելի է և անգամ շատ դեպքերում բուժելի է»,-ասել է բժշկուհին։

Գարաջյանը հավելեց՝  «Հետաձգումը խորացնում է խնդիրը, հետագայում մեծացնում է քրոնիզացիայի հակումը, իսկ առաջին անգամ լիարժեք բուժումը հնարավոր է, որ հիմքը լինի երկարատև ռեմիսիայի և որոշ խնդիրների դեպքում նաև լիարժեք բուժման, օրինակ հոգեակտիվ նյութերի օգտագործումից հետո ռեակտիվ փսիխոզների հոսպիտալիզացումը հետագայում նվազեցնում է հավանականությունը կյանքի ընթացքում փսիխոզ ունենալու»։

Ինչպե՞ս են հոսպիտալացվում մեծահասակները։

Մեծահասակների դեպքում վերջերս շատ են դեպքերը, երբ քաղաքացիները իրենք  են դիմում կլինիկաներ ստացիոնար բուժման, հատկապես, եթե տվյալ քաղաքացին նախկինում արդեն գոնե մեկ անգամ հոսպիտալացված է եղել։  Բժիշկ Բագրատյանի խոսքով «Կրկնակի պացիենտները, մանավանդ, երբ որ իրենք արդեն մոտավորապես պատկերացնում են իրենց հիվանդության բնույթի մասին, զգում են, որ դեպի վատն են գնում, դիմում են բժշկի ու ստանում են համապատասխան բուժօգնություն»։ 

Բժիշկն ընդգծեց, որ «Բուժհանձնակազմի կողմից, իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի պացիենտները իրենց մաքսիմալ արժանապատիվ զգան, չզգան իրենց իրավունքների ոտնահարում, հա, աստիճանաբար վերաբերմունքը հոգեբուժական ստացյալ հոգեբուժական ծառայությանը այդ տարիների ընթացքում աստիճանաբար փոխվում է։ Պայմանների լվացման զուգընթաց հոսպիտալացում հոսպիտալացումներից խուսափելը ավելի քչացել է պացիենտների կողմից»։

Ավելին, հաճախ կլինիկան ազատ մահճակալ չի լինում նոր պացիենտների համար։ Սա էլ հետևանք է այն բանի, որ որոշ դեպքերում հարազատները հրաժարվում են ստացիոնար բուժումն ավարտած հոգեկան խնդիրներ ունեցող իրենց հարազատներին տուն տանել։ Նրանց մի մասն էլ ընդհանրապես կամ հարազատ չունի, կամ վերադառնալու տեղ չունի։

«Հաճախ հոգեբուժական կլինիկաները կատարում են գործառույթներ կապված պացիենտների խնամքի ժամ և ժամանցի հետ կապված, որոնք ըստ էության չեն մտնում հոգեբուժական կլինիկաների գործառույթների մեջ»,-ասել է բժիշկ բագրատյանը։ 

Կրկնակի հոսպիտալացումից խուսափելու համար շատ կարևոր է դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային հետևողական բուժումն ու խնամքը։






Կարդացեք նաև՝


Leave a Comment