Երևանում բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատվածը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը:

 

Leave a Comment