Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ինը մարդ, կա յոթ տուժած, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում՝ արագընթաց մայրուղում: Միջադեպին մասնակցել է հինգ բեռնատար և յոթ մարդատար մեքենա:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, վթարը տեղի է ունեցել անսպասելի խիտ մառախուղի և զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով, ինչի հետևանքով ճանապարհի մակերեսը արագորեն սառցակալել է և դառել սայթաքուն: