Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․

Մեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։ Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։

Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար։

Խորապես ցավում եմ իմ լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։ Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։ Հավերժ խոնարհում ու պատիվ։

Leave a Comment