
Պետք է հանգուցալուծում ստանա այդ ամենը, և խաղաղություն տիրի պետություն-Եկեղեցի հարաբերությունների մեջ։ Լարումը որևէ լավ բանի չի տանում»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը։
«Հայարապետը օծված է, ցկեանս է օծված․․․ Հայրապետը մնում է հայրապետ, և մենք իրավունք չունենք նրա անունը չտալ պատարագի ժամանակ, դա կանոնից դուրս է, պետք չէ քահանաներին ճնշումներով դրդել դրան․․․ Մեր թեմի բոլոր հայրերը ստորագրեցին, որ մենք ոչ կանոնական պատարագներ չենք կարող մատուցել։