Հաղթական գոյամարտը պետք է ևս մեկ անգամ տալ, դրա համար պետք է հավատ և ուժ․ Քրիստինե Վարդանյան

6 Դեկտեմբերի, 2025

 

«Այս տարի է լրանում 135-ամյակը, Դաշնակցությունը ստեղծվել է 1890-ին, մենք այսօր ենք նշում և այս տարվա կարգախոսն է «հանուն հայի, հանուն պետության» մենք 135 տարվա ճանապարհը, գործունեությունը փորձել ենք ամփոփել այդ կարգախոսով, որովհետև եթե ինձ հարցնեք՝ ինչի՞ մասին է Դաշնակցությունը, ինչի՞ մասին է Դաշնակցության 135 տարվա պատմությունը՝ դա իր ժողովրդի մասին է, դա պետականության ստեղծելու, պահպանելու մասին է, որպես ժողովրդի անվտանգության բարձրագույն ձև, դա հայկական ինքնությունը պահպանելու մասին է և դրա համար պատահական չէ, որ այդ կարգախոսն է, պատահական չէ, որ կտեսնեք խորհրդանիշերի մեջ մեր Սարդարապատը։ Մենք հիմա իսկապես էլի այն իրավիճակում ենք, որ գոյամարտի տրամաբանության մեջ ենք և այդ գոյամարտը, հաղթական գոյամարտը պետք է ևս մեկ անգամ տալ, դրա համար պետք է հավատ, ուժ»,- այս մասին ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման մեկնարկին լրագրողների զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment