Բարձրագույն դատական խորհուրդն ու Երևանի պետական համալսարանը կհամագործակցեն իրավաբան կադրերի պատրաստման գործում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհուրդից։

Եռակողմ հուշագրի նպատակն է խթանել դատական իշխանություն-ԵՊՀ արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդումը, մասնագիտական փորձառության փոխանակումը, տեսություն-պրակտիկա կապի ապահովումը և զարգացումը։ Հուշագրով նախատեսվում է տարաբնույթ միջոցառումներ իրականացնել դատական իշխանության ներկայացուցիչների, Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար։ Կողմերը կարևորել են հուշագրի հիմքում դրված իրավական փոխօգնության, գիտավերլուծական և մասնագիտական վերապատրաստումների հանձնառությունները։ Ուշադրություն է հրավիրվել հուշագրի այն մոտեցմանը, որ գիտական միտքն ու դատական պրակտիկան փոխլրացվում են փորձի և տեսության համադրությամբ, ինչն արդիական և առանցքային է ապագա իրավագետի մասնագիտական աճի համար։ Հուշագիրն ուժի մեջ է ստորագրման պահից։

Leave a Comment