Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թիմեր և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ։
«Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել», – ասել է Կլյուևը Match TV-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը միացել է «Ցրվենա Զվեզդային» 2025 թվականի ամռանը։ Բելգրադյան ակումբի կազմում նա մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։